Օգոստոսի 1-ին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանությունը համայնքների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում (Միխայել Օտտո (Michael Otto) բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ) Մեծամոր համայնքում իրականացրեց սեմինար-քննարկում՝ ջրաճահճային տարածքների, ծրագրային տարածքներում կենսաբազմազանության հետազոտության վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին թիրախային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և ակտիվ երիտասարդներ: Միջոցառման ընթացքում մասնաճյուղի աշխատակիցները ներկայացրեցին ջրաճահճային տարածքների էկոլոգիական խնդիրները, ջրաճահճային տարածքների ֆինանսատնտեսական հնարավորությունները, կենսաբազմազանության առանձնահատկությունները և ծրագրի շրջանակներում կազմվող կառավարման պլանում ներառված առաջարկները: Միջոցառումը անցավ հետաքրքիր մթնոլորտում, հարց ու պատասխաններով և հետագա անելիքների պլանավորմամբ: