«Տարվա թռչուն 2022- սպիտակ արագիլ» էկոկրթական արշավի շրջանականերում շարունակում ենք սպիտակ արագիլների մասին դասընթացները դպրոցներում։
Նախորդ շաբաթ այցելել ենք Լոռու մարզի 6 դպրոցներ՝ Դարպասի միջնակարգ դպրոց, Ամրակիցի միջնակարգ դպրոց, Վանաձորի հ․ 20 հիմնական դպրոց, Վանաձորի հ․19 հիմնական դպրոց, Վանաձորի հ.8 հիմնական դպրոց, Վանաձորի հ.24 միջնակարգ դպրոց: Աշակերտների հետ խոսել ենք սպիտակ արագիլների բնութագրի, կենսակերպի, տեսակին սպառնացող վտանգների մասին: Մեր պատանի զրուցակիցները արագ ընկալում էին խնդիրները և կարողանում քննարկում ծավալել, լուծումներ առաջարկել: Մեծ խնդիրներից շատերը լուծելու համար, հարկավոր է ընդամենը վարքագծի փոփոխություն, որի նպատակով էլ շարունակում ենք մեր էկոկրթական դասընթացները: