«Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր թռչնադիտարկում Վայոց ձորի մարզում։
Մասնակիցների հետ քայլարշավ իրականացրինք «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում, ծանոթացանք տարածքի կենսաբազմազանությանը, այդ թվում՝ մի շարք թռչնատեսակների։ Տեսանք նաև այս տարվա թռչուն քարարծվին՝ ինչպես թռիչքի ընթացքում, այնպես էլ բնում։
2023 թվականի ընթացքում մեր կազմակերպությունը շարունակելու է էկոկրթական միջոցառումները «Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում: