Այսօր Մայակովսկի գյուղի բնակիչ Վարազդատ Ներսիսյանը դիմել է NABU հայաստանյան մասնաճյուղին՝ նշելով, որ Երևանի տարածքում գիշատիչ թռչուն է գտել, ենթադրաբար՝ բվեճ։
Մեր մասնագետները, մոտենալով Մայակովսկի գյուղի բնակչին, ուսումնասիրել են թռչնին՝ բացահայտելով, որ թռչունը չունի կոտրվածք կամ վնասվածք չկա, սակայն հյուծված է։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թույլտվությամբ՝ մեր մասնագետները թռչնին տեղափոխել են Արմավիրի կենդաբանակական այգի, որտեղ նա կստանա պատշաճ խնամք։
1 շաբաթ վերականգնողական շրջանից հետո բվեճը բաց կթողնվի վայրի բնություն։
Շնորհակալ ենք Մայակովսկի գյուղի բնակիչ Վարազդատ Ներսիսյանին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և Արմավիրի կենդաբանակական այգուն ցուցաբերած հոգատարության և աջակցության համար։