«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում ստանալով անհրաժեշտ պարագաները՝ «Տաթևի երիտասարդական համայնք» ՀԿ-ն կից գործող կամավորական խմբի հետ մեկտեղ նոյեմբերի 4-ին իրականացրեց Սատանայի կամրջի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ։
Շնորհակալություն ենք հայտնում կամավորներին ցուցաբերած սրտացավության և կատարած աշխատանքի համար։
Հարգելի՛ հայրենակիցներ, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հորդորում ենք պահպանել մաքրություն և հոգ տանել մեզ շրջապատող միջավայրի մասին՝ հանուն մարդու և բնության։
Հիշեցնենք, որ «Մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից։