/ Պարունակություն / Մաքրման աշխատանքներ

Մաքրման աշխատանքներ

«Մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում ստանալով անհրաժեշտ պարագաները՝ «Տաթևի երիտասարդական համայնք»  ՀԿ-ն կից գործող կամավորական խմբի հետ մեկտեղ նոյեմբերի 4-ին իրականացրեց Սատանայի կամրջի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ։

Շնորհակալություն ենք հայտնում կամավորներին ցուցաբերած սրտացավության և կատարած աշխատանքի համար։

Հարգելի՛ հայրենակիցներ, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հորդորում ենք պահպանել մաքրություն և հոգ տանել մեզ շրջապատող միջավայրի մասին՝ հանուն մարդու և բնության։

Հիշեցնենք, որ «Մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից։