Այցը կազմակերպված էր «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում դրանում ընդգրկված բնակավայրերի բնակիչների համար։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու
- վայրի հավաքի սկզբունքներին,
- օրգանական թեյերի արտադրությանը,
- գյուղատնտեսական ձմեռացման աշխատանքներին,
- կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստող լուծումներին,
- ինչպես նաև տեղում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Շնորհակալ ենք «Անթառամ» ընկերությանը հյուրընկալելու և մասնակիցներին՝ ցուցաբերած ակտիվության համար։
Նշենք նաև, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։