/ Պարունակություն / Կայացավ այցը «Անթառամ» ընկերության օրգանական արտադրություն

Կայացավ այցը «Անթառամ» ընկերության օրգանական արտադրություն

Այցը կազմակերպված էր «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում դրանում ընդգրկված բնակավայրերի բնակիչների համար։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու

  • վայրի հավաքի սկզբունքներին,
  • օրգանական թեյերի արտադրությանը,
  • գյուղատնտեսական ձմեռացման աշխատանքներին,
  • կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստող լուծումներին,
  • ինչպես նաև տեղում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Շնորհակալ ենք «Անթառամ» ընկերությանը հյուրընկալելու և մասնակիցներին՝ ցուցաբերած ակտիվության համար։

Նշենք նաև, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։