Նախորդ տարի մորուքավոր անգղի վրա տեղադրված GPS սարքը հնարավորություն է տվել հետևելու թռչնատեսակի չուին և արձանագրելու նրա վերադարձը ծննդավայր։
Թռչնատեսակին նշադրելը նպատակ ունի բացահայտելու
- նրա միգրացիան,
- նրան սպառնացող վտանգները,
- վարքագծային առանձնահատկությունները։
Այդ տվյալները թույլ են տալիս մշակելու նրա պահպանության ռազմավարություն։
Իսկ կից նկարում արդեն կարող եք տեսնել նրա չուի որոշակի հատված։