Սկսած 2018 թվականից Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավը։
Եթե պլանավորում եք իրականացնել Ձեզ հարազատ ջրային տարածքների ափամերձ մասերի մաքրման աշխատանքներ, գտել եք կամավորներ, ապա նախաձեռնե՛ք Ձեր միջոցառումը՝ լրացրե՛ք հայտն ու իրականացրե՛ք այն:
Ծրագիրը ֆինանսավորում է միայն ջրային տարածքների շրջակայքում իրականացվող միջոցառումները։
Կախված կամավորների քանակից տրվող ֆինանսական աջակցությունը կարող է փոփոխվել։