/ Պարունակություն / Երկրորդ փուլի մեկնարկ․ «Տարվա թռչուն 2025»

Երկրորդ փուլի մեկնարկ․ «Տարվա թռչուն 2025»

«Տարվա թռչուն - 2025»-ի քվեարկության հաջորդ փուլը սկսված է։

Քվեարկի՛ր նախընտրելի թռչնատեսակի օգտին՝ անցնելով հետևյալ հղմամբ՝

https://nabu.am/en/bird-of-the-year-2025-public

Առաջադրված 36 թռչնատեսակից, որոնք ներկայացված են համապատասխան նկարներով, ձեզ մնում է միայն քվեարկել ձեր նախընտրածի օգտին և այդպիսով մասնակցել Աշխարհի ամենամեծ բնապահպանական արշավին։

Հիշեցնենք, որ արդեն 6 տարի անընդմեջ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Տարվա թռչուն» արշավը Հայաստանում։ Այն նպատակ ունի  հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ընտրված թռչնատեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:

Այս փուլում 5 առավելագույն ձայներ հավաքած թռչունները կանցնեն հաջորդ փուլ:

Շտապեք քվեարկել: