
«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում պլանավորվում է այց «Անթառամ» ընկերության օրգանական արտադրություն ծրագրում ընդգրկված 35 գյուղական համայնքի բնակիչների համար։
«Անթառամ» ընկերությունը 1989 թվականից զբաղվում է դեղաբույսերի և բուսական թեյերի աճեցմամբ, վայրի հավաքով և արտադրությամբ։
Այցի շրջանակներում դուք հնարավորություն կունենաք ծանոթնալու
- օրգանական թեյերի արտադրությանը,
- գյուղատնտեսական ձմեռացման աշխատանքներին,
- վայրի հավաքի սկզբունքերին,
- շուկայի տենդենցներին,
- աճեցման տեխնոլոգիաներին,
- ինչպես նաև տեսնելու ենք բազմաթիվ արդյունավետ լուծումներ, որոնք ուղղված են կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Այցը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
Տեղերը խիստ սահմանափակ են․ մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել կազմակերպության գրասենյակ՝ +374 44 599949։
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված գյուղերն են՝
|
Աղիտու |
Հացավան |
Սպանդարյան |
|
Ախլաթյան |
Իշխանասար |
Սվարանց |
|
Աղվանի |
Խոտ |
Թասիկ |
|
Աշոտավան |
Լոր |
Տանձավեր |
|
Բալակ |
Լծեն |
Տաթև |
|
Բնունիս |
Մուցք |
Տոլորս |
|
Դաստակերտ |
Նժդեհ |
Տորունիք |
|
Դարբաս |
Նորավան |
Ծղուկ |
|
Գետաթաղ |
Շաղատ |
Ույծ |
|
Գորայք |
Շենաթաղ |
Վաղատին |
|
Հալիձոր |
Սալվարդ |
Որոտնավան |
|
Հարժիս |
Սառնակունք |
|
Միջոցառումն իրականացվում է «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։






