«Ագրո-տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզի Սիսիան և Տաթև տարածաշրջանների համայնքներում» թեմայով ճանաչողական այց տուրիզմի ոլորտի կառույցների և ծառայություն մատուցողների համար։
«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում հունիսի 15-16-ը նախատեսվում է տուրիզմի ոլորտում աշխատող կառույցների և փորձագետների երկօրյա այցելություն Սիսիան և Տաթև համայնքներ՝ ծանոթանալու տեղում զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերություններին և արտադրողներին։ Այցը կազմակերպվում է Սիսիանի տարածքային զբոսաշրջության կառավարման գրասենյակի և Տաթև տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։
- Հունիսի 15-ին՝ ժ․ 15։00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում։ Մասնակցության համար զանգահարել 094003773 կամ 093434727 հեռախոսահամարներով։
- Հունիսի 16-ին՝ ժ․ 16։30-ին, Տաթևի տեղեկատվական կենտրոնում։ Մասնակցության համար զանգահարել 094845632 հեռախոսահամարով։
Այցելությունը կխթանի նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը։
«Ագրո-տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզի Սիսիան և Տաթև տարածաշրջանների համայնքներում» թեմայով ճանաչողական այցն իրականացվում է «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ներկայացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ՝ «Բեզոար» և «Էկոգլոբ» հասարակական կազմակերպությունների միջոցով: