Հունիսի 15-16 կայացավ տուրիզմի ոլորտում աշխատող կառույցների և փորձագետների ճանաչողական այցը Սիսիան և Տաթև համայնքներ։
Ճանաչողական այցի թեման էր «Ագրո-տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզի Սիսիան և Տաթև տարածաշրջանների համայնքներում»։
Այցի շրջանակներում տուրիզմի ոլորտում աշխատող կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները տեղում ծանոթացան զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերություններին և արտադրողներին։
Այցելության նպատակն էր խթանել նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը։
Շնորհակալ ենք Սիսիանի տարածքային զբոսաշրջության կառավարման գրասենյակին և Տաթև տեղեկատվական կենտրոնին այցը համատեղ կազմակերպելու համար։
«Ագրո-տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզի Սիսիան և Տաթև տարածաշրջանների համայնքներում» թեմայով ճանաչողական այցն իրականացվել է «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ներկայացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ՝ «Բեզոար» և «Էկոգլոբ» հասարակական կազմակերպությունների միջոցով: