Ս/թ ապրիլի 28-ին Գորիս քաղաքում «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի կլոր սեղան «Սյունիքի մարզում բնության համայնքահեն պահպանություն» թեմայով՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ։
Կլոր սեղանի նպատակն է Սյունիքում երիտասարդության շրջանականերում բնապահապանական խնդիրների վերաբերյալ քննարկումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 7 հասարակական կազմակերպություններ, որոնք կստանան աջակցություն բնապահպանական ծրագրեր իրականցնելու համար։
Հիշեցնենք, որ տեղերը սահմանափակ են և մասնակցությունը պետք է հաստատվի նախապես։
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք ներբեռնել կլոր սեղանի օրակարգը կամ զանգահարել NABU հայաստանյան մասնաճյուղի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 44 59 99 49։