«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի կունենան «Գյուղատնտեսական կայուն պրակտիկաները փոքր ֆերմերային տնտեսություններում» թեմայով խորացված դասընթացներ՝
- մարտի 26-ին՝ Տաթև համայնքում․ Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Աղվանի և Տանձավեր բնակավայրերի բնակիչների համար։
- մարտի 27-ին՝ Դարբաս գյուղում․ Դարբաս, Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտնավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր և Շենաթաղ բնակավայրերի բնակիչների համար:
- մարտի 28-ին՝ Սիսիան քաղաքում․ Ույծ, Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Թորունիկ, Դաստակերտ, Նժդեհ, Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ բնակավայրերի բնակիչների համար:
- մարտի 29-ին՝ Գորայք գյուղում․ Գորայք, Իշխանասար, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շաղատ, Բալաք և Մուցք բնակավայրերի բնակիչների համար:
Դասընթացները տեղի կունենան ժ․ 10։00-18։00։
Օրակարգը և քննարկվող թեմաները կարող եք տեսնել կից նկարում։
Տեղերը սահմանափակ են։ Գրանցվելու համար զանգահարել +374 77 709280 հեռախոսահամարով։
Վերջնաժամկետը՝ մարտի 23-ը ներառյալ։
Դասընթացներն իրականացվում են «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: