/ Պարունակություն / Կայացավ Բերքի փառատոնը

Կայացավ Բերքի փառատոնը

Սեպտեմբերի 16-17 կայացավ «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոնը, որի համատեղ կազմակերպիչն էր Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը՝ «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում։

Փառատոնի ընթացքում ներկայացվել են՝

  • կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը
  • ծրագրերի շահառուների արտադրանքն ու առաջարկները,
  • էկո դասընթացների համար նախատեսված հարթակ, որտեղ 2 օր շարունակ իրականացվել են բնապահպանական դասընթացներ։

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև քվեարկելու «տարվա թռչնի» 33 թեկնածուներից մեկի օգտնին, որոնք առաջարկվել էին սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից։

Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել NABU հայաստանյան մասնաճյուղի կամավորներին՝ փառատոնի կազմակերպչական աշխատանքներում իրենց ներդրում ունենալու համար։ Փառատոնի ավարտին նրանք ստացան կամավորի անձնագիր և պարգևատրվեցին հավաստագրերով։

Հիշեցնենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրը իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: