Հայտարարություն․ հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հարգելի՛ թռչնասերներ,
Ուրախ ենք հայտարարել «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ ահա վերջնական պատկերը՝
Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3%
Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն:
Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր մասին։
Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝
Երկրորդ պատվո տեղում է թխակապույտ աղավնին, որը քվեարկության ողջ ընթացքում եղել է թռչնասերների սիրելին։
Սապսան (Falco peregrinus) 20,8%՝
Այս թռչնատեսակը լինելով ամենաարագը՝ գովելի տեղ է զբաղեցրել այս տարվա մրցույթում։
Կանաչ մեղվակեր (Merops persicus)՝ 17.4%
Վստահաբար կարող ենք ասել,որ Կանաչ մեղվակերը արժանացել է քվեարկողների համակրանքին և իր տեղն ունի հնգյակում։
Պիրոլ (Oriolus oriolus)13,3%՝
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր տեղում է Պիրոլը, այս դեղին թռչնատեսակը կարողացել է անցնել հնգյակ և արժնի է ճանաչման։
Հարգելի թռչնասերներ մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին, ով մասնակցել է քվեարկությանը՝ նպաստելով «Տարվա թռչուն 2025»-ի ընտրության կայացմանը։ Միասին պետք է շարունակենք ճանաչել, գնահատել և պաշտպանել մեր փետրավոր ընկերներին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկերներին, կամավորներին, բոլոր նրանց ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր գործում։
Հիշեցնենք, որ քվեարկության առաջին փուլում հանրության կողմից առաջարկվել են Հայաստանի 36 թռչնատեսակ։ Երկրորդ փուլում իրականացվել է քվեարկություն, որի արդյունքում 5 ամենաշատ ձայներ հավաքած թռչնատեսակները անցել են հաջորդ՝ երրորդ փուլ։ Վերջին վճռորոշ փուլում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և 2025 թվականի խորհրդանիշ թռչուն է ընտրվել հայկական որորը։
Նշենք, որ «Տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա: