Մեկնարկել է «Թռչունների՝ էլեկտրահաղորդման գծերին բախումից և հոսանքահարումից պաշտպանության» ծրագիրը։
Թռչունները մեր էկոհամակարգերի կարևոր բաղադրիչն են, որոնք կենսական դեր են խաղում փոշոտման, վնասատուների դեմ պայքարի և կենսաբազմազանության մեջ: Ցավոք, էլեկտրահաղորդման գծերին թռչունների բախումները ողջ աշխարհում զգալի վտանգ են ներկայացնում իրենց պոպուլյացիաների համար: Հայաստանն այս հարցում բացառություն չէ։ Քանի որ համակարգված տվյալները հավաքագրում մինչ այժմ չի իրականացվել, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հանձն է առնում ուսումնասիրելու և հավաքագրելու անհրաժեշտ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է միգրացիոն ուղիների խաչմերուկում և ունի թռչունների հարուստ բազմազանություն։
Հավաքագրվող տվյալները առանցքային նշանակություն ունեն թռչունների պոպուլյացիաներին սպառնացող վտանգները մեղմելուն ուղղված հետազոտությունների և պահպանման ջանքերի համար:
Թռչունների մահացության դեպքերը փաստագրելով՝ մենք կարող ենք բացահայտել բարձր ռիսկային տարածքները և մշակել ռազմավարություն՝ նվազագույնի հասցնելու այդ ազդեցությունները:
Եթե ունեք տեղեկատվություն, որը կարող է օգնել մեր աշխատանքներին, խնդրում ենք անցնել հղմամբ և լրացնել անհրաժեշտ դաշտերը։
Զեկուցելով ձեր կողմից հայտնաբերված թռչունների մասին՝ դուք օգնում եք մեզ արժեքավոր տեղեկատվություն հավաքագրել տեղի ունեցած դեպքերի քանակի և վայրերի մասին: