Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն սկսում է ակտիվ աշխատանքներ՝ ուղղված թռչունների՝ էլեկտրահաղորդման գծերի պատճառով անկման խնդրին։
Այս նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ՝ պետական և ոչ պետական կառույցներից, մասնավորապես՝ ներկայացուցիչներ
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից,
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից,
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից,
- «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ից,
- Birdlinks-ից,
- Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամից,
- Հայաստանի թռչունների պահպանման միությունից,
- Էնդեմիկ և վտանգված տեսակների ահպանության հիմնադրամից,
- Յակոբեան բնապահպանական կենտրոնից (Հայաստանի Ամերիկյան համալսարան)։
Հանդիպմանը ներկա էին նաև Բուլղարիայի, Չեխիայի և Ռուսաստանի գործընկերները, ովքեր կիսվեցին իրենց երկրներում վերոնշյալ խնդրի լուծման առկա փորձով։
Սրան հաջորդեց ակտիվ քննարկումները․ մասնակիցները համակարծիք էին, որ թռչունների հոսանքահարման խնդիրը կարևոր է թռչունների պահպանության, և ընդհանրապես կենսաբազմազանության պահպանության հարցում և պատրաստ են մասնակցելու Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող առաջիկա հանդիպումներին` քննարկելու և մշակելու թռչուններին՝ էլեկտրահաղորդման գծերին բախմից պաշտպանության վերաբերյալ հնարավոր միջոցառումները։
Քննարկմանը ներկայացված նյութերը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։
Միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ