/ Պարունակություն / Ո՞ր թռչուններն են տուժում

Ո՞ր թռչուններն են տուժում

Ո՞ր թռչուններն են տուժում

Էլեկտրահաղորդման գծերին բախումից և հոսանքահարումից

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Թռչունների՝ էլեկտրահաղորդման գծերին բախումից և հոսանքահարումից պաշտպանության» ծրագիրի շրջանակներում 2024 թվականի մայիս ամսից Շիրակի մարզում իրականացնում է հետազոտություն։ Այն էլեկտրահաղորդման գծերի տարածքում, որտեղ ամենաշատ Էլեկտրահաղորդման գծերին բախումից և հոսանքահարումից վնասված թռչուններն են   հայտնաբերվել, իրականացվել է մոնիթորինգ՝ տվյալ տարածքները որոշ պարբերականությամբ  մի քանի անգամ հետազոտվել են։

Վերլուծելով հետազոտության մինչ այսօր ունեցած տվյալները կարող ենք ասել, որ էլեկտրահաղորդման գծերին բախումից և հոսանքահարումից ամենաշատը տուժել են հետևյալ թռչնատեսակները՝ սովորական կաչաղակ, սովորական հողմավար բազե, սերմնաքաղ։ Տուժել են նաև մի շարք կարմիրգրքային տեսակներ՝ տափաստանային հողմավար բազե, սովորական ֆլամիգո, քարարծիվ, բվեճ։

Այսպիսով, տվյալների վերլուծությունը թույլ կտա առանձնացնել թռչունների համար վտանգավոր տեղամասերը, և մշակել խնդրի մեղմացման ուղիներ։ 

Շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը համագործակցության և իրականացվող աշխատանքներում աջակցության համար։

Աշխատանքն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։

Միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ