Քարարծիվը շարունակում է մնալ Հայստանում
Հայսատանում 2024 թվականին մեր կողմից նշադրվել է երիտասարդ քարարծիվ։
Ըստ արբանյակային տվիչի փոխանցած տեղեկության թռչունը դրսևորում է դասական պահվածք, ժամանակի մեծ մասն անցկացնում է ծննդավայրին հարակից տարածքում, երբեմն հեռանալով մինչև 60կմ նորից վերադառնում է։
Քարարծվներն աչքի են ընկնում ծննդավայրի հետ ունեցած ուժեղ կապվածությամբ։ Հայտնի է, որ շատ տարածքային թռչուններ են, իրենց բնի հարակից հատվածները որոշ շառավղով հիմնականում պահպանում են և այլ գիշատիչ թռչունների թույլ չեն տարիս մոտենալ։
Շատ երիտասարդ քարարծիվնեը մինչ սեռահասուն դառնալը երբեմն իրականցնում են իրենց ծննդավայրից հեռու՝ կարճ ճամփորդություններ, այնուհետև ընտրում են իրենց զույգին, բնադրավայրը և մնում են տվյալ տարծքում։
Հետաքրքիր է, որ վերջերս Ղազախստանի մեր գործընկերները արբանյակային տվիչ են տեղադրել երիտասարդ քարարծվի վրա, և արդյունքները ցույց են տվել, որ թռչունը ձմեռման է մեկնել իր բնադրավայրից բավականին հարավ՝ ցույց տալով միգրացիոն վարքագիծ։
Հիշեցնենք, որ Քարարծիվը 2023 թվականին ճանաչվել է Հայաստանի տարվա թռչուն, որի շրջանակներում իրականացվել են մի շարք հետազոտական աշխատանքներ, որոնք շարունակում ենք իրանակացնել մինչև այսօր։