/ Պարունակություն / NABU հայաստանյան մասնաճյուղը՝ Բերքի փառատոնի համատեղ...

NABU հայաստանյան մասնաճյուղը՝ Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչ

Կանաչ արահետը և Կանաչ ուսուցման կենտրոնը տարիներ շարունակ կազմակերպել են Բերքի փառատոնը, որի մասնակիցն է եղել նաև Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:

Այս տարի փառատոնի 10-ամյակի շրջանակներում մենք հանդես ենք գալիս որպես համատեղ կազմակերպիչ «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում։

Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 16-17 գ․ Ձորաղբյուրում՝ Կանաչ կետրոնում։

Առաջիկա հրապարակումների միջոցով Ձեզ կներկայացնենք փառատոնին սպասվելիք իրադարձութունների, ինչպես նաև մեր կողմից ներկայացվող տաղավարների և հարթակների մասին։

Նշենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

Տեքստը՝ Նարեկ Գրիգորյան, Անի Ավանեսյան

Հրապարակումը՝ օգոստոսի 30, 2023

 Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։

Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։