Կենսաբազմազանության պահպանության ծրագրերը Բերքի փառատոնին նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում։
Ծրագրի ներկայացման համար նախատեսված տաղավարում կտեղեկանաք, թե
- ինչու է կարևոր արժեքավոր ջրաճահճային տարածքների պահպանությունը,
- ինչպես են տեղադրվում և աշխատում ֆոտոթակարդները և ինչ նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության գործում,
- ինչ հիմնախնդիր է առկա սպիտակ արագիլների շրջանում և ինչպիսի աշխատանքներ է իրականացնում NABU հայաստանյան մասնաճյուղն այն կանխարգելելու համար,
- ինչպես ենք ուսումնասիրում գիշատիչ թռչուններին և ինչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ,
- ինչու է անհրաժեշտ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի ուսումնասիրությունը և ինչ արդյունքներ է այն տվել։
Արի՛ Բերքի փառատոն սեպտեմբերի 16-17, և մենք քեզ կներկայացնենք Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։
Հիշեցնենք, որ NABU հայաստանյան մասնաճյուղը Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչն է «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ։
Տեքստը՝ Նարեկ Գրիգորյան, Անի Ավանեսյան
Նկարները՝ NABU հայաստանյան մասնաճյուղ
Հրապարակումը՝ սեպտեմբերի 9, 2023
Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։
Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։