Այս տարի NABU հայաստանյան մասնաճյուղը Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչն է «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում
Փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու
- կենսաբազմազանության պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին,
- Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզում իրականացված և Սյունիքում իրականացվող ծրագրերի մանրամասներին,
- օրգանական գուղատնտեսության ու գյուղական տուրիզմի շահառուների արտադրանքին և առաջարկներին։
Փառատոնի ընթացքում կազմակերպության կողմից ներկայացված է լինելու նաև հարթակ, որտեղ իրականացվելու են բնապահպանական դասընթացներ բոլոր հետաքրքվածների համար։
Հիշեցնենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Տեքստը՝ Նարեկ Գրիգորյան, Անի Ավանեսյան
Հրապարակումը՝ սեպտեմբերի 2, 2023
Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։
Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։