«Կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից մեզ են այցելել բլոգերներ և լրագրողներ՝ հանրահռչակելու համար Հայաստանի եզակի մշակույթն ու ավանդույթները։
Անգղների մասին իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ արտերկրյա հյուրերը հնարավորություն են ունեցել
- Գառնու և Խոր վիրապի հարակից տարածքներում մասնակցելու NABU հայաստանյան մասնաճյուղի մասնագետների կողմից կազմակերպված թռչնադիտարկմանը,
- ծանոթանալու Հայաստանի թռչուններին,
- տեսնելու մեր կողմից նմշադրված գիշանգղին՝ Գոշային,
- տեղեկանալու արբանյակային տվիչի տեղադրման նպատակների և տվիչից ստացված արդյունքների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։
Հիշեցնենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Text: Narek Grigoryan, Ani Avanesyan
Photo: Ani Avanesyan, Lusine Aghajanyan
Posted on September, 4, 2023
Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։
Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։