Հայաստանն իր ողջ հմայքով արտերկրից ժամանած բլոգերների և լրագրողների ուշադրության կենտրոնում է։
Ինչպես արդեն գիտեք, «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել արտերկրյա բլոգերներ և լրագրողներ՝ իրենց լսարանին ներկայացնելու Հայաստանի եզակի մշակույթը։
Այս օրերին մեր հյուրերը հնարավորություն են ունեցել՝
- ծանոթանալու հայկական ավանդական խոհանոցի առանձնահատկություններին, մասնավորապես՝ մասնակցելու հայկական տոլմայի և լավաշի պատրաստմանը
- մասնակցելու բերքահավաքին և համտեսելու հայկական գինին
- ուսումնասիրելու հայկական ճարտարապետության դարավոր պատմությունը
- մասնակցելու NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված թռչնադիտարկումներին և ճանաչելու Հայաստանի կենսաբազմազանությունը
- ծանոթանալու NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը և հյուրընկալվելու գյուղական տուրիզմի մեր շահառուների հյուրատներում՝ Արևի հյուրատունը և Թաթոյանների ջրաղացում։
Սա դեռ ամենը չէ, և մեր հյուրերը դեռ շարունակում են շրջել Հայաստանի գողտրիկ անկյուններով՝ կիսվելով իրենց տպավորություններով։
«Կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Տեքստը՝ Նարեկ Գրիգորյան, Անի Ավանեսյան
Նկարները՝ Յակուբ Անտիպենկո, Անի Ավանեսյան
Հրապարակումը՝ սեպտեմբերի 6, 2023
Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։
Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։