Երեկ NABU հայաստանյան մասնաճյուղի կամավորները «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում իրականացրել են աղբահավաք Սևանա լճի ափին, որի ընթացքում հայտնաբերվել են՝
- ահռելի մեծ քանակությամբ ձկնորսական ցանցեր,
- պլաստիկ շշեր,
- ապակյա շշեր,
- կոշիկի տակացուներ,
- կենցաղային մի շարք պարագաներ։
Աղբահավաքի ավարտին մասնակիցները կազմակերպության կողմից ստացան հավաստագրեր կատարած մեծ աշխատանքի համար։
Շնորհակալ ենք «մաքուր համայնք» կամավորական խմբին և ծրագրի շրջանակներում գործող էկոակումբի անդամներին ցուցաբերած ակտիվության ու սրտացավության համար։
Հարգելի՛ հայրենակիցներ, օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ խնդրում ենք չնետել աղբը լիճը, գետնին կամ դրա համար չնախատեսված վայրերում։ Եկեք հոգ տանենք մեր շրջակա մջավայրի մասին մեր իսկ բարօրության համար։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։