/ Պարունակություն / Այց Գերմանիա

Այց Գերմանիա

«Մաքուր ապագա» ծրագրի թիմը այցելել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակ՝ փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման ընթացքում հայաստանյան մասնաճյուղը ծանոթացավ

  • NABU Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակի գործունեությանը,
  • իրականացվող ծրագրերին,
  • քննարկվել է կազմակերպության կողմից կիրառվող պրակտիկան կամավորների հետ աշխատանքում,
  • իրականացվել է համեմատություն կամավորների հետ աշխատանքի առանձնահատկությունների միջև:

Կազմակերպությունը հնարավորություն է ունեցել նաև ծանոթանալու NAJU-ի կամավորներին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին:

Իսկ Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակի աշխատակազմն իր հերթին ծանոթացավ NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը և իրականացվող ծրագրերին:

Շնորհակալություն ենք հայտնում գործընկերներին ջերմ ընդունելության և փորձի արդյունավետ փոխանակման համար:

Հիշեցնենք, որ «մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։