/ Պարունակություն / «Բնության հատուկ պահպանվող տարածքները» թեմայով բաց դաս

«Բնության հատուկ պահպանվող տարածքները» թեմայով բաց դաս

Բնապահպանական ակումբի բաց դասի հաջորդ թեման է «բնության հատուկ պահպանվող տարածքները» (այսուհետ՝ ԲՀՊՏ)։

Թեմայի շրջանակներում կքննարկենք

  • ԲՀՊՏ պատմական ակնարկը,
  • ԲՀՊՏ կատեգորիաները,
  • ԲՀՊՏ-ները Հայաստանում:

Դասընթացը կվարի NABU հայաստանյան մասնաճյուղի թռչնաբանական ծրագրերի ղեկավար Լևոն Հարությունյանը

Դասընթացների տեղի են ունենալու Իսահակյան 18 հասցեում՝ սեն․ 2-ում, հետևյալ գրաֆիկով՝

  • 11.09․2023 (երկուշաբթի)՝ ժ. 17:00
  • 13.09.2023 (չորեքշաբթի)՝ ժ. 19:00
  • 14.09.2023 (հինգշաբթի)՝ ժ. 15:00

Իսահակյան 18 հասցեում՝ սեն․ 2-ում, սպասում ենք քեզ։

Քանի որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք տեղեկացնել մեզ նախապես՝ անձնական նամակ ուղարկելով մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

Ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։