Բնապահպանական ակումբի այս շաբաթվա թեման է «Ջրային ռեսուրսների և հեղուկ թափոնների կայուն կառավարում»:
Թեմայի շրջանակներում կքննարկենք՝
- ջուրը որպես ռեսուրս,
- Հայաստանի ջրային ռեսուրսները և դրա խնդիրները,
- հեղուկ թափոններ, դրանց կառավարումը,
- Հայաստանի ջրային էկոհամակարգերում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Դասընթացը կվարի ջրային համակարգերի նախագծման ինժեներ Դավիթ Առաքելյանը
Դասընթացների տեղի են ունենալու Իսահակյան 18 հասցեում՝ սեն․ 2-ում, հետևյալ գրաֆիկով՝
- 19.09․2023 (երեքշաբթի)՝ ժ. 19:00
- 20.09.2023 (չորեքշաբթի)՝ ժ. 19:00
- 22.09.2023 (ուրբաթ)՝ ժ. 17:00
Քանի որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք տեղեկացնել մեզ նախապես՝ անձնական նամակ ուղարկելով մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։
Ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։