Շաբաթը հագեցած է դասընթացներով․ բնապահպանական ակումբի շրջանակներում ունենք ևս մեկ թեմա՝ «կայուն զարգացող նորաձևություն» կամ «էկոնորաձևություն»
Ընդամենը մեկ օր՝ նոյեմբերի 16-ին՝ ժ․ 19։00-ին, Իսահակյան 18 հասցեում՝ 2-րդ սենյակում, նանախոս Տաթևիկ Հարությունյանի հետ (դիզայներ, ոճաբան) կփորձենք պարզել, թե՝
- ինչ վնաս է հասցնում նորաձևության ինդուստրիան շրջակա միջավայրին
- ինչ միջոցներ են ձեռնարկվում պլաստիկը, տեքստիլը և այլ նյութեր վերամշակելու համար:
Կհասկանանք, թե ինչ է՝
- մինիմալիստական ապրելակերպը և գիտակցված սպառումը
- դանդաղ նորաձևությունը
- Տեղերը խիստ սահմանափակ են․ գրանցվելու համար ուղարկե՛ք անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին։
Դասընթացները իրականացվում են «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։