Կայացավ բնապահպանական ճամբարը «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Նախորդ շաբաթ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներն ու կամավորները «Գուգարք» երիտասարդական բնապահպանական ճամբարում անցկացրին միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների բնապահպանական գիտելիքների բարձրացմանը։
Բնապահպանական ճամբարի ընթացքում մեր թիմը իրականացրեց՝ դասընթացներ՝ բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին, մրցույթներ և խաղեր՝ բնապահպանական թեմայով, աղբահավաք, վիկտորինա, կարճամետրաժ ֆիլմերի դիտում՝ շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ և այլն։
Կայացած մրցույթների շրջանակներում էկոճամբարի 35 մասնակիցները բաժանվեցին 3 թիմերի՝ ստանալով «սպիտակ արագիլ», «գիշանգղ» և «քարարծիվ» անունները։
Մրցույթների ընթացում թիմերը հավաքեցին միավորներ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց «սպիտակ արագիլ» թիմը։
Բնապահպանական ճամբարի ավարտին մասնակիցները ստացան նվերներ։
Կազմակերպությունը կիրականացնի նաև հաղթող թիմի տեղափոխումը բերքի փառատոն, որի այս տարվա համատեղ կազմակերպիչն է NABU հայաստանյան մասնաճյուղը։ Հաղթող թիմը հնարավորություն կստանա մասնակցելու փառատոնին կազմակերպության կողմից կազմակերպվող բնապահպանական դասընթացներին։