Նոյեմբերի 19-ին Հալիձորի անտառում գտնվող հատուկ պահպանվող տարածքում տեղի են ունեցել մաքրման աշխատանքներ:
«Էկո-երիտասարդություն» ՀԿ-ի կամավորները, «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում ստանալով անհրաժեշտ պարագաները, ողջ օրվա ընթացքում իրականացրել են աղբահավաք՝ դուրս բերելով մեծ քանակությամբ աղբ։
Նշենք, որ պահպանվող տարածքը ծառայում է նաև որպես հանգստի գոտի տեղի բնակիչների համար, այդ իսկ պատճառով խնդրում ենք լինել զգոն և զերծ մնալ տարածքն աղտոտելուց։
«Մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից։