Դասընթացների սկզբում ակումբի անդամները ծանոթացել են միմյանց հետ, ներկայացրել ակումբին անդամագրվելու իրենց նպատակը, ինչպես նաև կիսվել իրենց սպասելիքներով։
Այնուհետև ակումբի անդամներին ներկայացվել է NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, «մաքուր ապագա» ծրագիրը, ինչպես նաև առաջիկա դասընթացների թեմաները։
Դասընթացներն իրականացվել են մի քանի փուլերով՝ տարբեր տարիքային խմբերի հետ։
Շաբաթվա թեման էր սպիտակ արագիլների աղտոտվածությունը և շրջակա միջավայրը։
Բանախոս՝ NABU հայաստանյան մասնաճյուղի` կենսաբազմազանության պահպանման ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյան։
Թեմայի շրջանակներում մասնակիցների հետ քննարկվել են արագիլների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, սպիտակ արագիլների շրջանում առկա աղտոտվածության հիմնախնդիրը, սպիտակ արագիլների՝ որպես շրջակա միջավայրի աղտոտվածության ինդիկատոր լինելը:
Դասընթացների շրջանակներում իրականացվել են նաև թիմային աշխատանքներ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի ուղիներ գտնելու նպատակով։
Հանդիպումները կտևեն մինչ դեկտեմբեր, որի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն բնապահպանության շուրջ առկա հիմնախնդիրների վերաբերյալ դասընթացներ, մեկօրյա անվճար էքսկուրսիաներ և ակցիաներ։
Բնապահպանական ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։