Բնապահպանական ակումբի հաջորդ թեման է՝ «մետազական հանքեր և էկոակտիվիզմ»
Թեմայի թիրախային կետերն են՝
- մետաղական հանքերը Հայաստանում,
- հանքերի և պոչամբարների էկոլոգիական խնդիրները,
- բնապահպանական ակտիվիզմը. Ամուլսարի պայքարը։
Դասընթացը կկայանա հետևյալ գրաֆիկով՝
- դեկտեմբերի 7-ին (հինգշաբթի)՝ ժ․ 19։00-ին
- դեկտեմբերի 8-ին (ուրբաթ)՝ ժ․ 15։00-ին
Հասցեն՝ Իսահակյան 18, սեն․ 2։
Թեման կվարի Արփինե Գալֆայանը՝ Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, բնապահպան-ակտիվիստ։
Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ նախնական գրանցումը պարտադիր է։ Խնդրում ենք ուղարկել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին։
Ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։