Մեկնարկել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) ամենամյա տոնավաճառը, որին մասնակցում են «օրգանական գյուղատնտեսության զարգացման» մեր ծրագրի հետևյալ շահառուները՝
- «Դարման» բուսական օրգանական թեյ
- «Հաթերք» օրգանական մեղր
- «Մեր սարեր» օրգանական մեղր
- «Անթառամ» բուսական օրգանական թեյ
Ցուցահանդեսին ներկայացված է նաև Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)՝ առանձին ստենդով։
Նշենք, որ Բեռլինի միջազգային կանաչ շաբաթը կարևոր միջազգային առևտրային ամենամյա տոնավաճառ է, որն իրականացվում է գյուղատնտեսության, այգեգործության և սննդի տարբեր ոլորտների վերամշակողների և շուկայավարողների համար:
Այս տարի միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։
Շահառուների ստենդերը ֆինանսավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։