/ Պարունակություն / Սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքները շարունակվում են

Սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքները շարունակվում են

Ինչպես արդեն գիտեք, 2020 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է Սպիտակ արագիլների ուսումնասիրության ու պահպանության» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվում է թռչնատեսակի շրջանում առկա աղտոտվածության հիմնախնդիրը, մասնավորապես՝ իրականացվում է հաշվառման, օղակավորման և նշադրման աշխատանքներ։

Կից ներկայացնում ենք կադրեր այս տարվա հաշվառման աշխատանքներից։

Հիշեցնենք նաև, որ այս տարի Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) իրականացնում է միջազգային հաշվառում, որին միացել է միության հայաստանյան մասնաճյուղը՝ իրականացնելով հաշվառումներ ողջ Հայաստանում։

Այս աշխատանքներին զուգահեռ շարունակվում են նաև աղտոտվածության ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները։