Ակտիվ կերպով ընթանում են սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքները։
Հաշվառումների ընթացքում ուսումնասիրվում է ինչպես հասուն արագիլների և ձագերի քանակը, այնպես էլ աղտոտվածության ցուցանիշը, որն է՝
- արդյոք աղտոտված են արագիլները,
- աղտոտվածության պարագայում այն նկատելի է ձագերի, թե հասուն արագիլների մոտ,
- ինչպես նաև ընդգծվում է աղտոտվածության աստիճանը։
Քանի որ 2020 թվականից NABU հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը, կազմակերպության մոտ արդեն առկա են բոլոր բների աշխարհագրական դիրքերը։
Սա հնարավորություն է տալիս հստակ արձանագրել նոր բների ավելացումը, ինչպես նաև ուսումնասիրել, թե արդյոք արդեն բացահայտված բներն այս տարի գործում են, թե ոչ։
Հիշեցնենք, որ այս տարի սպիտակ արագիլների հաշվառման միջազգային տարին է, որը կոորդինացնում է Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։ Սրանով պայմանավորված՝ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացնում է արագիլների հաշվառում ՈՂՋ Հայաստանում։