Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել...

Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա

Վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։

Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխում են «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստանում է համապատասխան խնամք։

Այսօր մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու նրա տեղաշարժը, տեսակին սպառնացող վտանգները, վարքագծային առանձնահատկությունները և այլն։

Թռչունը մի քանի օրից բաց կթողնվի վայրի բնություն, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Նշենք, որ քարարծիվը 2023 թվականի տարվա թռչունն է, որը նաև ՀՀ խորհրդանիշներից մեկն է։

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։