Մենք շարունակում ենք գիշատիչ թռչունների բնադրման վայրերի ուսումնասիրության աշխատանքները:
Մեր կողմից ուսումնասիրվող թիրախային տեսակներն են՝
- քարարծիվը (Aquila chrysaetos)
- գիշանգղը (Neophron percnopterus)
- մորուքավոր անգղը (Gypaetus barbatus)
- սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus)։
Հետազոտությունների ժամանակ, սակայն, հայտնաբերվում և գրանցվում են նաև այլ տեսակներին պատկանող բներ և դրանց ակտիվության մասին տվյալներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ այս անգամ մեր հետազոտական թիմն այցելել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» տեղամաս՝ գիշատիչ թռչունների բնադրման վայրերի ուսումնասիրության նպատակով: Աշխատանքներին մեզ էր միացել նաև Իսրայելից ժամանած մեր գործընկեր Ուոլտեր Նեսերը։
Ուսումնասիրությունների ընթացքում բնադրման վայրերի գրանցումից զատ թռիչքի ժամանակ դիտարկվել են հետևյալ տեսակները՝
- քարարծիվ (Aquila chrysaetos)
- գաճաճ արծիվ (Hieraaetus pennatus)
- օձակեր արծիվ (Circaetus gallicus)
- սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)
- մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)
- սև անգղ (Aegypius monachus)
- հողմավար բազե (Falco tinnunculus)
- բալոբան (Falco cherrug)
- տափաստանային ճուռակ (Buteo rufinus)
- մեծ ճուռակ (Buteo buteo):