Մեր մասնագետները Վայոց ձորի մարզում էին՝ ուսումնասիրելու քարարծիվների և գիշանգղների բնադրման վայրերը։
Աշխատանքների ընթացքում գրանցվել են նաև այլ տեսակի գիշատիչ թռչունների բներ։
Եթե ցանկանում եք ներդրում ունենալ այս աշխատանքներում, ապա անհրաժեշտ է՝
- փնտրել և գտնել քարարծիվների բնադրման վայրերը Ձեր բնակավայրերին հարող հատվածներում կամ դրանիցից դուրս,
- մեզ տեղեկացնել Ձեր կողմից արդեն իսկ հայտնի քարարծվի բնի տեղադիրքի մասին,
- հսկել բնի անվտանգությունը բնադրման ողջ ընթացքում,
- պարբերաբար մեզ տրամադրել քարարծիվների շարժի մասին Ձեր դիտարկումները:
Դառնալով «Քարարծվի պահապան»՝ մեր կողմից կստանաք խրախուսական նվերներ, իսկ եթե հնարավորություն չունեք պարբերաբար հետևելու բնադրման ընթացքին և մեզ հետ կիսվելու այդ տեղեկատվությամբ, ապա կարող եք տրամադրել միայն բնադրման վայրի մասին տեղեկատվություն։ Այս դեպքում ևս կստանաք խրախուսական նվերներ: