Մենք շարունակում ենք գիշատիչ թռչունների բնադրման վայրերի ուսումնասիրության աշխատանքները:
Մեր կողմից ուսումնասիրվող թիրախային տեսակներն են՝
- քարարծիվը (Aquila chrysaetos)
- գիշանգղը (Neophron percnopterus)
- մորուքավոր անգղը (Gypaetus barbatus)
- սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus)։
Հետազոտությունների ժամանակ, սակայն, հայտնաբերվում և գրանցվում են նաև այլ տեսակներին պատկանող բներ և դրանց ակտիվության մասին տվյալներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ այս անգամ մեր հետազոտական թիմն այցելել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Կաքավաբերդ» և «Գառնի» տեղամասեր ՝ գիշատիչ թռչունների բնադրման վայրերի ուսումնասիրության նպատակով:
Ուսումնասիրությունների ընթացքում դիտարկվել են հետևյալ տեսակները՝
- գիշանգղը (Neophron percnopterus)
- սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)
- մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)