Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվեց ևս մեկ թռչնադիտարկում։
Պարզ լճից քայլելով դեպի Գոշ գյուղ՝ մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու Հայաստանի թռչնատեսակներն ու իրենց առանձնահատկությունները, մասնավորապես՝ տեսնելու փոքր ենթարծիվ, ինչպես նաև անտառին բնորոշ մի շարք թռչնատեսակներ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրության համար։
Նշենք նաև, որ աշխատանքն իրականացվել է «տարվա թռչուն» ամենամյա հանրային արշավի և «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում։