Կայացավ թռչնադիտարկումը դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց
Թռչնադիտարկման մասնակիցները սկզբում այցելել են Խոսրովի բնության թանգարան, ծանոթացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությանը, բուսական և կենդանական աշխարհին, բույսերի հերբարիումներին, հովազի ուսումնասիրության և պահպանության գործընթացին և ֆոտոթակարդներով կենդանիների ուսումնասիրությանը։
Թանգարան այցելությունից հետո մեկնարկեց թռչնադիտարկումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» տեղամասում։
Արշավի մասնակիցները մեր մասնագետի ուղեկցությամբ դիտարկել են գիշատիչ թռչունների մի շարք տեսակներ, ծանոթացել նրանց առանձնահատկություններին և պահպանման գործընթացին։
Թռչնադիտարկումն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հետ համագործակցությամբ: