Ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց իրականացվեց երկրորդ թռչնադիտարկում-արշավը։
Այս անգամ նույնպես թռչնադիտարկումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» տեղամասում էր, որտեղ արշավի մասնակիցները մեր մասնագետի ուղեկցությամբ կրկին դիտարկել են գիշատիչ թռչունների մի շարք տեսակներ, ծանոթացել նրանց առանձնահատկություններին և պահպանման գործընթացին։
Թռչնադիտարկումից հետո մասնակիցները այցելել են Խոսրովի բնության թանգարան, ծանոթացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությանը, բուսական և կենդանական աշխարհին:
Թռչնադիտարկում-արշավն իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։