Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Հրավիրում ենք համագործակցելու

Հրավիրում ենք համագործակցելու

Սպիտակապոչ արծիվը՝ 2024 թվականի տարվա թռչուն։ Նա՝

  • գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես «վտանգված» տեսակ,
  • նախկինում բնադրել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին նկատվել է միայն ձմռանը և չուի ժամանակ,
  • վերջին հասանելի տվյալներով նկատվել է 2023 թվականի մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզում,
  • բնադրման գրանցումը՝ 1954 թվականին (ըստ Դալի),
  • պահպանվում է Սևանա լճի ավազանի շրջաններում, ք. Երևանի շրջակայքում, ինչպես նաև Սյունիքի մարզում` Որոտան գետի հովտում,
  • սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։

«Տարվա թռչուն» արշավը նպատակ ունի յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ոչ միայն այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության, այլև ողջ բնության վրա ընդհանուր առմամբ:

«Տարվա թռչուն» արշավին մասնակցելու համար խնդրում ենք՝ կապ հաստատեն մեզ հետ բոլոր հետաքրքրված ՀԿ-ները, կազմակերպությունները, նախաձեռնությունները, դպրոցները և անհատները, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ բնապահպանական այս արշավում։

Միանալու, համագործակցության և արշավի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով +374 44 599949 հեռախոսահամարով կամ ուղարկելով անձնական նամակ մեր սոցիալական էջերին կամ armenia@nabu.am էլ․ հասցեին։