Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Բնապահպանական ակումբի անդամակցության դիմում-հայտերը բաց են

Բնապահպանական ակումբի անդամակցության դիմում-հայտերը բաց են

Մեկնարկում է բնապահպանական ակումբի անդամակցության դիմում-հայտերի ընդունումը «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագրի շրջանակներում։

Ակումբի շրջանակներում կիրականացվեն

  • տարբեր թեմատիկ երեկոներ,
  • ակցիաներ,
  • մեկօրյա անվճար էքսկուրսիաներ։

Թեմատիկ երեկոների շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ ոլորտի մասնագետները կիրականացնեն բնապահպանական թեմայով դասընթացներ։

Դիմում-հայտը լրացնելուն պես մենք կկապվենք Ձեզ հետ՝ լրացուցիչ մանրամասները ներկայացնելու համար։

Դասընթացները կտևեն մինչ դեկտեմբեր և ավարտելուն պես կստանաք

  • Հավաստագիր, եթե մասնակցել եք նվազագույնը 10 դասընթացի
  • Հավաստագիր և խրախուսական նվերներ, եթե մասնակցել եք նվազագույնը 20 դասընթացի:

Դասընթացները կիրականացվեն առավելագույնը 12 հոգուց բաղկացած խմբերով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ +374 44 599949 հեռախոսահամարով աշխատանքային ժամերին կամ գրել մեր սոցիալական էջերին։

Անդամակցության դիմում-հայտը լրացրու՛ այստեղ։