Այսօր «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամում խնամք ստացած քարարծիվը, որի վրա օրեր առաջ մեր մասնագետների կողմից տեղադրվել է արբանյակային տվիչ, բաց է թողնվել վայրի բնություն։
Հիշեցնենք, որ քարարծիվը Հայաստանում քիչ ուսումնասիրված տեսակ է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, և այս տարի հանրային արշավի շրջանակներում ընտրվել է տարվա թռչուն։
Ավելի ուշ մեր սոցիալական էջերի միջոցով ձեզ կծանոթացնենք արբանյակային տվիչի տեղադրման գործընթացին և կկիսվենք ապաքինումից հետո քարարծվի առաջին թռիչքի կադրերով։
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։