Սպիտակ արագիլի փրկարարական աշխատանքներ
Երեկ Երևանի բնակիչը զանգահարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ նշելով, որ արագիլ է ընկել Գետառ գետը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հաջողությամբ դուրս են բերել թռչնին գետից։
Մեր մասնագետները թռչնին տեղափոխել են «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա վերականգնումն անցնելուց հետո բաց կթողնվի վայրի բնություն։
Շնորհակալ ենք Երևանի բնակչին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներին, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար։